Լոնդոնի հիվանդանոցներից մեկում գտնվող անգլիական «Բոլթոն» ֆուտբոլային ակումբի խաղացող 23-ամյա Ֆաբրիս Մուամբայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ. այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մուամբան կորցրել էր գիտակցությունը Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի ժամանակ, որը տեղի էր ունենում «Տոտենհեմ» թիմի դաշտում: Բժիշկները պարզել են, որ նա սրտի կաթված է ստացել:
Տեղեկացնենք նաև, որ Մուամբան ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն ընտանիքով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և սկսել հանդես գալ Անգլիայի տարբեր տարիքի երիտասարդական հավաքականներում: Նա համարվում է անգլիական Պրեմիեր լիգայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:









































