Դոնեցկի «Մետալուրգ»-ի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին իր խփած գնդակով հաղթանակ պարգևեց Կրասնոդարի «Կուբան»-ին: Հիշեցնենք, որ Դան Պետրեսկուի սաները 1:0 հաշվով հաղթանակ են տարել Կազանի «Ռուբին»-ի նկատմամբ: Հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հարցազրույց է տվել ուկրաինական մամուլին:
– Հիանալի հաղթանակ էր: «Կուբան»-ի ֆուտբոլիստները խաղում էին մեծ նվիրվածությամբ, իրենց հատուկ տրամադրվածությամբ: Դեռևս իմ օպտիմալ մարզավիճակում չեմ, սակայն ուրախ եմ, որ առաջին իսկ խաղում կարողացա օգտակար լինել «Կուբան»-ին:
– Դուք, անկասկած, համեստ պատասխան եք տալիս. չէ՞ որ խփել եք հանդիպման հաղթական գնդակը…
– Այո: Եվ դա ինձ շատ է ուրախացնում: Ես ուրախ եմ հաղթանակի համար, ոչ թե իմ խփած գոլի: Այդ գնադկը նվիրում եմ իմ մարզչին, թիմակիցներին և «Կուբան»-ի երկրպագուներին: Ինձ համար կարևոր էր ինքնադրսևորման հնարավորություն ստանալ այս հանդիպման ժամանակ:
-Հասցրի՞ք գնահատել «Կուբան»-ի մարզադաշտում տիրող մթնոլորտը:
-Իհարկե: Մեր երկրպագուների էներգիան անսպառ է:










































