Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում քոչվոր բեդուիններն առևանգել են բրազիլացի երկու զբոսաշրջիկների։ Այս մասին հաղորդում է անվտանգության տեղական ծառայությունը: «Սա այս տարվա ընթացքում թերակղզում տեղի ունեցած երրորդ առևանգումն է»,– գրում է BBC-ն:
Զբոսաշրջիկները Սուրբ Կատերինայի մենաստանից հետ վերադառնալիս են եղել, երբ նրանց վրա հարձակվել են: Չճշտված տեղեկության համաձայն՝ առևանգվածները դեռահաս աղջիկներ են: Իշխանության ներկայացուցիչները դեռ չեն հայտնում նրանց տարիքը և սեռը:












































