«Համաս»–ն ու Եգիպտոսն այսօր միմյանց մեղադրանքներ են ներկայացրել այն մասին, թե որ կողմն է պատասխանատու Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի ճգնաժամի համար:
The Jerusalem Post-ը գրում է, որ ճգնաժամը սկսվել էր մի քանի տարի առաջ, երբ Եգիպտոսը դադարել էր վառելիք տրամադրել Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի արտադրման համար, որի պատճառով փակվել էր միակ ատոմակայանը և պատճառ դարձել, որ մարդիկ օրվա ընթացքում 18 ժամ զրկված լինեն էլեկտրականությունից:
Վառելիքի պակասը նաև պատճառ էր հանդիսացել, որ պակասի գազը, որն օգտագործվում է ջեռուցման և կերակուրներ պատրաստելու համար։ Պաղեստինցիները ստիպված են եղել օգտագործել փայտ՝ որպես այլընտրանքային վառելիք:











































