Մարգարետ Թետչերի նոր դիմանկարը, որը ստեղծվել էր Վաշինգտոնի դիմանկարների ազգային թանգարանի համար, այժմ կմնա Բրիտանիայում, քանի որ Ամերիկան ասել է, որ այլևս չի ցանկանում այն:
Daily Mail-ը գրում է, որ Ալեքսանդր Թալբոթ Ռայսի նկարած դիմանակարը պետք է ուղարկվեր ԱՄՆ՝ անգլո-ամերիկյան հարաբերություններին նվիրված տոնակատարության համար: Սակայն նկարիչը հայտնել է, որ պաշտոնյաներն ասել են, թե չեն կարող ընդունել Թետչերի նկարը, քանի որ վերջինս ԱՄՆ քաղաքացի չի եղել:
Ինչպես հայտնել է նկարիչը, թանգարանի ղեկավար Մարթին Սուլիվանն ասել է, որ շատ է ցավում, բայց չի ճշտել այդ փաստը այն ժամանակ, երբ նկարչին ասել է, որ կցանկանային ունենալ դիմանկարը: Նկարիչն ասում է, որ ինքը սկզբում տխրել է, բայց հետո հասկացել է, որ այդպես ավելի լավ է, քանի որ նկարի սեփականատերն այժմ ինքն է համարվում։











































