Շվեդական ոստիկանությունը դադարեցրել է երկրի հյուսիսում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի որոնողական աշխատանքներն այն բանից հետո, երբ ինքնաթիռի ընկնելու վայրում հայտնաբերվել են մարդկային մարմնի մասեր: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության աշխատակցի խոսքերով՝ «կասկած չկա, որ անձնակազմի բոլոր հինգ անդամները մահացել են»:
Նորվեգիայից Շվեդիայի հյուսիսային Կիրունա քաղաք ուղևորված Hercules C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ կապը կորել էր մարտի 15-ին` օրվա երկրորդ կեսին: Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի հինգ անդամներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Շվեդիայի փրկարարները երկրի հյուսիսում` Կեբնեկաիսե լեռան վրա, հայտնաբերել էին նորվեգական կորած ինքնաթիռի բեկորները:







































