Շվեդիայի փրկարարները երկրի հյուսիսում` Կեբնեկաիսե լեռան վրա, հայտնաբերել են նորվեգական կորած ինքնաթիռի բեկորները:
Ինչպես տեղեկացրել է շվեդական փրկարարական ծառայության ներկայացուցիչը, հարվածը եղել է շատ ուժեղ, և հավանաբար անձնակազմի բոլոր հինգ անդամները մահացել են:
Որոնողական աշխատանքներին խանգարել են եղանակային վատ պայմանները: Այդ աշխատանքներին մասնակցել են ինչպես ուղղաթիռներ և ինքնաթիռներ, այնպես էլ ցամաքային փրկարարական ջոկատներ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին անհետացել էր ռազմատրանսպորտային ինքնաթիռը` անձնակազմի հինգ անդամներով: C-130 ինքնաթիռը փորձնական թռիչք էր իրականացնում «Սառը պատասխան» զինավարժությունների շրջանակներում, երբ նրա հետ կապն անջատվեց:










































