Այսօր Փարիզում լույս տեսնող հայկական ֆրանսալեզու Nouvelles d`Arménie պարբերակում տեղ է գտել Շառլ Ազնավուրի, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, պրոդյուսերներ Լևոն Սայանի ու Ալեն Թերզյանի, հայտարարությունը ի պաշտապնություն առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Նիրկոլա Սարկոզի թեկնածությունը պաշտպանելու մասին:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Մենք` ֆրանսահայերս, ներգրավված հասարակական կյանքում և գիտակից մեր իրավունքների ու պարտականությունների մասին, ապրիլի 22-ի և մայիսի 6-ի նախագահական ընտրություններում մեր աջակցությունն ենք հայտնում Նիկոլա Սարկոզիին:
Մենք ժառանգներն ենք 1915թ. երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի, որը ցայսօր աննախադեպ պետական ժխտողականության առարկա է: Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք հաստատել մեր անկեղծ երախտագիտությունը երկրի նախագահին` ժխտողականության դեմ պայքարում նրա անփոփոխ նվիրվածության համար:
Մենք շնորհակալ ենք Նիկոլա Սարկոզիին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին անակնկալ և հավաքական օրենքի ընդունման վճռականության համար: Սահմանադրական խորհրդի որոշումից և նրա առաջացրած հսկայական հիասթափությունից հետո մենք ողջունում ենք Սարկոզիի` կառավարության աջակցությամբ նոր օրինագիծ պատրաստելու և այն խորհրդարանի հաջորդ նստաշրջանում կրկին քվեարկելու որոշումը որոշումը»:








































