Թաիլանդում 80 տարեկանում Հոնկոնգի հիվանդանոցում մահացել է Red Bull էներգետիկ ըմպելիք արտադրող ընկերության հիմնադիր Չալեու Իյուվիդան: 2012թ. Forbes ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը` 5 մլդ դոլար կարողությամբ:
Նրա ընկերությունը արտադրում է կոֆեին, թաուրին և B խմբի վիտամիններ պարունակող Krathing Daeng (թարգմանաբար` կարմիր ցուլ) կոչվող էներգետիկ ըմպելիքը, որը անմիջապես գրավեց վարորդների և աշխատավորների ուշադրությունը:
1980թ. ուղևորության ժամանակ գերմանացի գործարար Դիտրիխ Մատեշինցը փորձելով այդ ըմպելիքը՝ զգացել է, որ հաղթահարվել է նրա՝ քնելու մեծ ցանկությունը:
Արդյունքում Չալեու Իյուվիդան և Դիտրիխ Մատեշինցը միասին հիմնադրել են Red Bull ընկերությունը, որը 1987 թվականին ներկայացրեց նոր էներգետիկ ըմպելիք` հարմարեցված եվրոպացիների համար:
Երկու կարմիր ցուլերից բաղկացած թաիլանդական ըմպելիքի նշանը պահպանվեց նոր արտադրանքի վրա: Ներկայումս Red Bull-ը վաճառվում է աշխարհի 160 երկրներում և ամենահայտնի էներգետիկ ըմպելիքն է:





































