Volkswagen Golf-ի էլեկտրական տարբերակը կպատրաստեն 7-րդ սերնդի մոդելի բազայի վրա, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Փարիզի սեպտեմբերյան ավտոսրահի շրջանակներում, հաղորդում է Kolesa.ru-ն:
WCF-ը գրում է, որ այս փորձնական մեքենային մարտկոցի մեկ լիցքավորումը կբավարարի 150 կմ տարածություն հաղթահարելու համար: Շարժման ընթացքում այն առավելագույնը զարգացնում է 140 կմ/ժ արագություն:
Հիշեցնենք, որ նոր սերնդի Volkswagen Golf-ը կպատրաստվի MQB մոդուլային պլատֆորմի վրա:







































