Բրիտանիայի բռնցքամարտի ֆեդերացիան որոշում կայացրեց Դերեկ Չիսորային զրկել բռնցքամարտիկի լիցենզիայից:
Հիշեցնենք, որ Չիսորան փետրվարի18-ին կայացած Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի կշռման արարողության ժամանակ ապտակել էր հակառակորդին: Մենամարտից առաջ նա թքեց Վլադիմիր Կլիչկոյի վրա, ինչպես նաև պարտություն կրելուց հետո մամլո ասուլիսի ժամանակ ձեռնամարտի բռնվեց մեկ այլ բրիտանացի` Դեյվիդ Հեյի հետ:
Boxingscene-ը տեղեկացնում է, որ Չիսորայի ներկայացուցիչ Ֆրենկ Ուորենը համաձայն չէ այդ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն:





































