Լոնդոնյան «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարող օգտվել գերմանացի պաշտպան Պեր Մերտեսակերի ծառայություններից:
Գերմանացի ֆուտոլիստը շարունակում է վերականգնվել Անգլիայի Պրեմեր Լիգայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ պայքարում ստացած վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ լոնդոնցիներն այդ խաղում հաղթեցին 2:1 հաշվով:
«Մերտեսակերը չի խաղա մինչ մրցաշրջանի ավարտը: Նա պետք է վերականգնվի և ձեռք բերի իր լավագույն մարզավիճակը»,- ընդգծել է Վենգերը:







































