Wednesday, 10 06 2026
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը

Իսրայելական Մոսադը Երևանում վճարել է իրանցի ահաբեկիչ լրտեսին

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի անվտանգության ծառայությունները հունվարի 10-ին հայտարարել էին, որ ձերբակալել են անցյալ տարի Իրանի միջուկային բարձրաստիճան փորձագետ Մասուդ Ալիմուհամադիին սպանած ահաբեկիչներին, որոնք աշխատում էին իսրայելական «Մոսադի» պատվերով:
Օրեր առաջ Իրանի պետական հեռուստաընկերությունը մի կարճ հաղորդման ընթացքում հրապարակեց այդ ահաբեկիչներից մեկի՝ Մաջիդ Ջամալիֆաշի խոստովանությունները՝ հայտարարելով, թե շուտով վերջինիս ամբողջ խոստովանությունը հեռարձակվելու է հեռուստաընկերության միջոցով:
Իրանի պետական հեռուստաընկերությունը, ի վերջո, Իրնա գործակալության փոխանցմամբ, հունվարի 23-ի երեկոյան՝ «Կարմիր լուսամուտ» հաղորդաշարի ընթացքում, հեռարձակեց Մաջիդ Ջամալիֆաշի խոստովանություններն ամբողջությամբ: Նա ծրագրի ընթացքում պատմել է, թե «Մոսադի» գործակալները ինչպես են իր հետ կապ հաստատել, և ինչպես է ինքը վարժանքների մասնակցել Իսրայելում:
Իսկ խոստովանությունների վերջին բաժնում Ջամալիֆաշը բացահայտեց մի շատ հետաքրքիր փաստ, որը ուղղակիորեն կապվում էր Հայաստանի հետ: Նա հայտարարել է, որ «Մոսադի» գործակալները վերջին անգամ իր հետ հանդիպել են Հայաստանում: Ջամալիֆաշը այսպես բացատրեց այդ դրվագը. «Ինձ ասել էին, որ շարունակեմ ապրել բնականոն կյանքով, ոչ մի լուրի չարձագանքեմ, մինչև իրենք կապ հաստատեն ինձ հետ: Հետո որոշվեց, որ մենք իրանական Նոր տարվա օրերին (մարտ ամսին) հանդիպենք Իրանի հարևան երկրներից մեկում։ Հանդիպումը հետո մեկ ամսով հետաձգվեց: Մեկ ամիս հետո ես ցամաքով մեկնեցի Հայաստան, որտեղ երկու օրվա ընթացքում պետք է հանդիպում ունենայի միջնորդների հետ: Առաջին օրը մի հյուրանոցում հանդիպեցինք, և ես նրանց բացատրեցի իմ ծրագիրը: Իսկ երկրորդ օրը նրանք 35 հազար դոլար, որը երկու պայուսակի մեջ էին տեղավորել, հանձնեցին ինձ ու ավելացրին՝ մենք այս գործողության համար (միջուկային փորձագետի ահաբեկչությունը նկատի ունի) քեզ 50 հազար դոլարով են վարձատրելու, բայց ամբողջ գումարը մեկտեղ չենք հանձնելու, դու վերադարձիր, սովորական աշխատանքով զբաղվիր, մինչև կտեղեկացնենք գործողության թվականը: Հետևաբար, նրանք իմ վարձատրության գրեթե կեսը չհանձնեցին»։
Հարկ է նշել, որ Իրանի տեղեկատվության նախարարը հունվարի 11-ին Իրանի բոլոր հարևաններին Իսրայելի հետ հարաբերություն ունենալու կապակցությամբ նախազգուշացրել էր. «Այն երկրները, որոնք հնարավորություններ են տրամադրելու Իսրայելին, դառնալու են Իրանի դեմ ահաբեկչություններ իրականացնելու Իսրայելի բազաներ, ուստի պիտի զգուշ լինեն Իսրաելի հետ իրենց հարաբերություններում»։ Միջազգային փորձագետները իրանցի նախարարի կողմից արված նախազգուշացումները մեղմ սպառնալիք համարեցին Իրանի բոլոր հարևանների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում