Շվեյցարիայի ոստիկանությունը սեփական քննությունն է սկսել Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի դեմ: Ռուսաստանում վերջինիս դեմ արդեն քրեական գործ է հարուցված:
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, շվեյցարական կողմը դիմել է Ռուսաստանի իր գործընկերներին՝ առաջարկելով անցկացնել համատեղ հետաքննություն՝ բանկիրի կողմից հնարավոր ֆինանսական հանցագործությունների հետ կապված:
«Շվեյցարիայի ոստիկանությունը կասկածում է, որ Բորոդինը գումարներ է լվացել շվեյցարական բանկերի միջոցով»,- ասել է աղբյուրը: