Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի նկարի»`Թոխմախի Մհեր. մամուլ

«ՀԺ»-ն գրում է, որ Սերժ Սարգսյանի պուճուր ախպեր, ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), որ բավական երկար ժամանակ սըկած էր, երեկ աչքի է ընկել:

«Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, և մեր թղթակիցները շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին:

Թոխմախի Մհերը, ահա, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է մեր լուսանկարչին և ոչ ավել, ոչ պակաս ասել. «Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ և ուզում եք չնկարե՞նք»,֊ հետաքրքրվել է մեր թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Թոխմախը, խփել լրագրողի դիկտաֆոնին և հեռացել՝ քթի տակ մրթմրթալով»,- ապա թերթը հավելում է.

«Անկեղծ ասած, երեկ, երբ խմբագրությունում իմացանք այս միջադեպի մասին, բացարձակապես չնյարդայնացանք, որովհետև դա նույնն է, որ նյարդայնանաս, երբ էշը քացի է տալիս կամ խռանչում, կամ էլ փողոցի շունը վազում ավտոյի պագրիշկի հետևից: Նման իրավիճակում հո չե՞ս կարող էշին բացատրել մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, Սահմանադրության, տեղեկատվության ազատության և այսօրինակ այլ բաների հիմնադրույթները: Եթե նման բան անես, նշանակում է՝ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ, որ ԷՇԸ ԿՓՈԽՎԻ: Իսկ եթե հավատում ես, ուրեմն՝ ամենամեծ էշը դու ես:

էշերին և բոլոր չորքոտանիներին փոխելու, ավելի ճիշտ՝ օգտակար դարձնելու մի ձև կա. պետք է սանձես, թամբես և ուղարկես հանրօգուտ աշխատանք անելու, իսկ կատաղությամբ տառապող շներին կապում են ժնջիլով: Այս դեպքում նրանց հաչոցը դառնում Է կառուցողական: Եվս մեկ շտրիխ. Մհեր Սեդրակյանը Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Է, Սերժ Սարգսյանի թիմի անդամ: Սերժ Սարգսյանը ցածր հասակի Էն մարդն ա, որ միջազգային հանրությանը խոստացել Է ազատ, արդար, օրինական ընտրություններ անել: Եվ այս ֆոնին արժե հատուկ ընդգծել, որ միջադեպը տեղի Է ունեցել ոստիկանների ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել լրագրողի օրինական գործունեության խոչընդոտելու փաստի կապակցությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում