Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, այս տարի Ադրբեջանում կփորձարկվի նոր ռազմական նշանակության զինվորական 86 մակնիշների արտադրանք: Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հրավիրած, ռազմական պատվերի պետական ծրագրի քննարկմանը նվիրված հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ 2011 թ. նախատեսվում է նախորդ տարվա համեմատ 4 անգամ մեծացնել ռազմական արտադրությունը, մեծացնել նաև քաղաքացիական սպառման արտադրանքը և տեսականին ավելացնել 15 տոկոսով: Ադրբեջանական ձեռնարկությունները լավ են յուրացրել ուսումնական և մարտական ռումբերի, ականների, մարտական «Matador» և «Marauder» մեքենաների, դիպուկահար զենքերի արտադրությունը, արդիականացվում է զրահապատ տեխնիկան: Նախատեսվում է արտադրել նաև հրթիռներ, ռումբեր և հրաձգային զենքեր: