Մարտի 13-ին վթարի ենթարկված բելգիական ավտոբուսի վարորդի դիահերձումը ցույց է տվել, որ նրա արյան մեջ բացակայել է ալկոհոլը և ավելին՝ հանկարծակի մահվան կամ վատառողջության որևէ նշան չի եղել: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են Բրյուսելի ԶԼՄ-ները` հղում անելով շվեյցարական դատախազությանը:
Հանկարծ վատ զգալու վարկածը դիտարկվում էր որպես աղետի երեք հիմնական պատճառներից մեկը` ի թիվս տեխնիկական և վարորդի սխալի պատճառների:
Դատախազությունն ուրբաթ օրը պաշտոնապես հաստատել է, որ ավտոբուսն արագությունը չի գերազանցել։ Այս մասին գրում է InterFax-ը:







































