ԱՄՆ-ն ուրբաթ օրը քննադատել է Հյուսիսային Կորեային՝ արբանյակային հրթիռ արձակելու համար` ասելով, որ դա խախտում է փետրվարին երկու երկրների միջև կնքված համաձայնագրի պայմանները, ըստ որոնց Հյուսիսային Կորեան համաձայնում էր դադարեցնել միջուկային գործողությունները` ԱՄՆ-ի կողմից պարենային օգնության փոխարեն:
Reuters-ը գրում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է ապրիլին արբանյակային հրթիռ արձակելու վերաբերյալ Փխենյանի հայտարարությունը: ԱՄՆ–ը հայտնել է, որ այդ որոշումը կարող է վտանգել երկու երկրների բարելավվող հարաբերությունները և հետագա բանակցությունները:
Պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ եթե Հյուսիսային Կորեան որոշի իրականացնել հրթիռի արձակումը, ապա հազիվ թե ԱՄՆ-ը կարողանա աշխատել մի պետության հետ, որի խոսքին այլևս չի հավատում:









































