Julien’s Auction աճուրդի տունը վաճառքի է հանել Մերլին Մոնրոյի մոտ 100 լուսանկար` արված իր ընկերոջ և վիզաժիստ Ալլան Ուայթ Սնայդերի կողմից: Վաճառքը սկսվել է աճուրդի կայքում: Դրույքները կընդունվեն երկու շաբաթվա ընթացքում:
Աճուրդի կազմակերպիչների տվյալներով՝ Մոնրոյի այդ լուսանկարները նախկինում ոչ ոք չի տեսել: Նկարներից բացի, կվաճառվի նաև այդ նկարների հեղինակային իրավունքը:
Լուսանկարներից մեկում Մոնրոն Սնայդերի հետ է, ով դերասանուհուն գրիմ է անում՝ «Սիրով զբաղվենք» ֆիլմի (1960 թ.) նկարահանումների համար: Լուսանկարներից բացի, Julien’s Auction-ը պատրաստվում է վաճառել նաև Մոնրոյի նամակներն ու հեռագրերը` հասցեագրված Սնայդերին:
Julien’s Auction-ը վաճառել է Մոնրոյի մոտ 250 անձնական իր:











































