Տարբեր ժամանակներում բազմաբնույթ ընկերություններ դարձել են «Ֆորմուլա 1»-ի թիմերի հովանավորներ։ Հանրահայտ Microsoft ընկերությունը պայմանագիր կնքեց «Լոտուս»-ի հետ: «Լոտուս»-ի բոլիդների վրա կփորձարկվի Microsoft-ի արտադրած CRM համակարգը:
«Մենք հպարտ ենք, որ պայմանագիր ստորագրեցինք Microsoft ընկերության հետ: Մեր թիմը հզորանում է։ դրանում իր մեծ ավանդը կունենա նաև Microsoft-ը»-, ասել է «Լոտուս»-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լյուիսը:
Հիշեցնենք նաև, որ մրցաշրջանի սկզբում թիմը պայմանագիր ստորագրեց Կիմի Ռայկոնենի և Ռոմեն Գրոժանի հետ: