Գերմանիայի Դաշնային ժողովի անդամներին, ովքեր մարտի 18-ին պետք է ԳԴՀ-ի նոր նախագահ ընտրեն, արգելել են քվեարկության ժամանակ հեռախոսային և այլ էլեկտրոնային սարքավորումներից օգտվել; Այս մասին հաղորդում է dapd-ը: Նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել էին Քրիստիան Վուլֆի հրաժարականից հետո, ով ինքնակամ հեռացել է իր պաշտոնից` կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո:
Ընտրությունների կազմակերպման պատասխանատու Բունդեսթագի վարչակազմը մարտի 16-ին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ չի թույլատրվելու հեռախոսներից օգտվել: Սակայն Բունդեսթագում կապը խլացնել չեն պատրաստվում: Նիստի ժամանակ նոթբուքերի և պլանշետային համակարգիչների օգտագործումը ևս չի ողջունվում:
Սակայն Դաշնային ժողովի անդամներին կթույլատրվի օգտվել համացանցից՝ իրենց սմարթֆոնների միջոցով: Նման որոշում ընդունվել էր, չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ երկու պատգամավորներ սկանդալ էին հրահրել: Նրանք ընտրությունների արդյունքները մինչ պաշտոնական հրապարակումը տեղադրել էին համացանցում:
ԳԴՀ նախագահական ընտրություններում առաջադրված է 3 թեկնածու. իրավապաշտպան Հոակիմ Գաուկը` «Կանաչներից», լրագրողուհի Բեաթա Կլարսֆելդը` «Ձախերից» և պատմաբան Օլաֆ Ռոզեն` ազգային-դեմոկրատաներից: Նախագահին ընտրելու է Դաշնային ժողովը:
Radio Hamburg–ը հաղորդում է, որ քվեարկությանը մասնակցելու է 1238 մարդ:








































