2010 թ. համեմատ Ադրբեջանը կրկնապատկել է իր ռազմական ծախսերը. 2011 թ. ռազմական բյուջեն կազմելու է մոտ 3,1 մլրդ ԱՄՆ դոլար:
Ֆրանս-Պրես գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը նշել է, որ 2011 թ. բյուջեում ռազմական ծախսերը կկազմեն 19,7 տոկոս՝ նախորդ տարվա 10.7 տոկոսի փոխարեն:
«Մոտ 1 մլրդ 400 մլն դոլար կծախսվի ադրբեջանական բանակի մոդեռնացման վրա` սպառազինությունը համալրելով նորագույն տեխնիկայով»,- նշել է ԱՀ ֆինանսների նախարարը: