Գերմանիայի գերագույն դատարանը վճռել է հրեա Հանս Զաքսի ժառանգներին վերադարձնել 1938թ. նացիստների խլած պաստառների հավաքածուն:
Դատարանի վճռի համաձայն, նրա որդին՝ 74-ամյա Պետեր Զաքսը, պետք է համապատասխան դիմում ներկայացնի գերմանական պատմական թանգարանին, որտեղ դրանք պահվում են: Այս մասին հայտնում է Tagesschau-ն:
Թանգարանում են պահվում ավելի քան 4.2 հազար պաստառներ, որոնք թվագրվում են 19-րդ դարի երկրորդ կեսով: Associated Press-ի հաղորդմամբ՝ փորձագետների կարծիքով հավաքածուի արժեքը կազմում է 6-21 մլն դոլար:
Ատամնաբույժ Հանս Զաքսը հավաքել է 12 հազար պաստառներ, որոնց թվում են եղել կասբարեների ազդագրեր, կինոաֆիշներ, գովազդային, ինչպես նաև քաղաքական քարոզչության պաստառներ:
Զաքսի հավաքածուն, որը խոշորագույններից է գերմանական պաստառների պատմության մեջ, ընդգրկել է 18 հազար ցուցանմուշ:
Զաքսի գործով դատական քաշքշուկը շարունակվում է 2005-ից ի վեր:











































