Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ներկայումս պատրաստվում է լյարդի փոխպատվաստման վիրահատության, ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը: Հնարավոր է, որ վերջինս այլևս չհրավիրվի ազգային հավաքական:
Իսպանական մամուլի տեղեկացմամբ Ֆրանսիայի ընտրանու բժշկական շտաբի որոշմամբ 32-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային ընտրանու կազմում պաշտպանն անցկացրել է 61 հանդիպում:









































