Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են թուրքական Altay տիպի հիմնական մարտական տանկերի համատեղ արտադրության շուրջ: Թուրքական կողմի ներկայացրած առաջարկի բովանդակությունը դեռևս մնում է անհայտ:
Altay տանկի քաշը կազմում է մոտ 60 տոննա: Այն ունի 120 միլիմետր տրամաչափի հարթ փողով հրանոթ և 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիր: Տանկի զրահի հաստության մասին ոչինչ հայտնի չէ: Տանկը կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժամ արագություն: Նախնական տվյալներով՝ թուրքական նոր տանկի ինքնարժեքը կազմում է մոտ 5.5 միլիոն դոլար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միաժամանակ բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ, որոնք առնչվում են հնացած զրահատեխնիկայի արդիականացման համար մի շարք համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Ներկայիս դրությամբ, Ադրբեջանի ցամաքային զորքերում կան մոտ 350 հատ Т-54, Т-55 և Т-72 տիպի տանկեր:









































