Հայաստանի Հանրապետության հիմնի կենդանի կատարմամբ քիչ առաջ մեկնարկեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 2-րդ համագումարը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ողջունեց կուսակցության մուտքը ՀՀ քաղաքական դաշտ, որը տեղի է ունենում մեր երկրի համար բախտորոշ և վճռական ժամանակաշրջանում։
Նա ողջունեց նաև «Ազատ դեմոկրատներ»-ի՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը։
Ողջույնի խոսքում Արմեն Ռուստամյանը մասնավորապես ասաց. «Ընտրությունները դարձնենք միջոց՝ իշխանությունը փոխելու: Իշխանություններն ընտրել են վերարտադրվելու և ոչ թե վերընտրվելու եղանակը: Պետք է վեր կանգնել նեղ կուսակցական շահերից և հանուն մեր ժողովրդի համախմբվել ընդհանուր շահերի շուրջ:
Բավարար չի միայն վերարտադրությունը կանխել, այլ պետք է արմատախիլ անել այն, ինչը ծնում է նման համակարգ: Ընդդիմությունը պետք է համատեղ առաջարկներ ներկայացնի, ծրագրեր իրականացնի՝ երկիրն այս ճգնաժամից դուրս բերելու համար»:







































