ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում և Սյունիքում` ինտենսիվ: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-ից 10 մ/վրկ, 16-ից 17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով:
Երևանում`մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:









































