Իսրայելական ZMAN-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ղեկավարը, որը մեղադրվում է վարչապետ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, հայտարարել է, որ Իսրայելը ֆինանսավորել է թուրք գեներալներին՝ ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար:
Նա մտնում է այն գեներալների խմբի մեջ, որոնք մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ՝ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գահընկեցության համար:
Բացի այդ, MIT-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելն իր տարածքում նախապատրաստում է քուրդ ընդհատակայինների ահաբեկչական խմբեր:










































