Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքով: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
«Երեկ նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք այդ հարցը այլ կարևոր հարցերի շարքում: Ես խորը մտահոգություն եմ հայտնել այդ հակամարտության ժամանակ տուժած մարդկանց ճակատագրերի վերաբերյալ»,- ասել նա:
Նրա խոսքերով, ԵՄ-ն շարունակում է պաշտպանել Մինսկի խմբի ջանքերն այս հարցում:
«Մենք նաև պատրաստ ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների վերականգնմանը արդեն կարգավորումից հետո, երբ կարգավորման վերջնական համաձայնագիրը ստորագրված լինի»,- ավելացրել է Բառոզուն:
Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: