«Հանրապետական կուսակցությունը հրավիրում է աշխատանքի ակտիվիստների ֆիքսված աշխատավարձով (+%)»: Այս հայտարարությունը տարածվում է ողջ Երևանով: Երեկ «Երկիր»-ի թղթակիցը հայտարարությունը ձեռքին գնացել է ծանոթանալու աշխատանքի պայմաններին:
Նրան բացատրել են, որ աշխատանքը` համոզելն է մարդկանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«Վերջիվերջո, ՀՀԿ-ն է հաղթելու, ինչու փող չաշխատել», -համոզել են ՀՀԿ-ում: Փաստորեն, ՀՀԿ-ն համագումարից հետո անցել է «աշխատատեղեր ապահովելու» գործնական քայլերի, բայց էականը տվյալ դեպքում այն է, որ 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ն սեփական քարոզչությունն ապահովելու գործում մարդուժի կարիք ունի:








































