Wednesday, 10 06 2026
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Յոթ երգ մանդատի մասին

2012թ. խորհրդարանական ընտրություններին իշխանություններն արդեն իսկ սկսել են մեծ թափով պատրաստվել։ Ընդհուպ սկսել են քննարկել նախընտրական ցուցակը, ուստի պատահական չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորների ինքնագոհ հայտարարությունները, թե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմելու:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, արդեն գրեթե պարզ է, թե ովքեր ՀՀԿ ցուցակում որևէ ձևով չեն ընդգրկվի 2012 թվականին և կզրկվեն հաջորդ խորհրդարանի պատգամավորական մանդատից: Հստակ է, որ այն յոթ պատգամավորները, ովքեր 2008թ. փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել էին, թե միանում են Լևոն Տեր-Պետրոսյանին և ժողովրդին, ապագա խորհրդարանում աթոռ չեն ունենալու: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 22-ին ԱԺ հանրապետական պատգամավոր, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն են միացել ԱԺ պատգամավորներ պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը` ՀՀԿ, Հրանտ Գրիգորյանը` ՀՀԿ (գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին), Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը` ՀՀԿ, նախկին ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը` ԲՀԿ, Կարո Կարապետյանը` ԲՀԿ, Տիգրան Ստեփանյանը` ԲՀԿ: Սակայն ժամեր ու օրեր անց, նրանք հայտարարեցին, որ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի կողքին:
Եթե երկու տարի առաջ «հետ գնալով» վերոնշյալ պատգամավորները կարողացան փրկել իրենց ունեցվածքը, ապա այս անգամ իշխանությունները որոշել են ոչ միայն մանդատից զրկել, այլև ունեցվածքից:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Ղազարյանը, ով, մեր տեղեկություններով, 2008-ի հանրահավաքի ժամանակ ժողովրդին միացած պատգամավորների ցուցակը կարդալու համար իր կուսակցական ընկերների կողմից «դավաճանի» պիտակ է ստացել, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ իշխանությունների պատրաստած ցուցակից: «Ընտրություններին դեռ մեկ տարի կա, և իմ համար դեռևս անիմաստ է այդ մասին խոսել: Նման ենթադրություններ ինձ համար չկան, մի խոսքով` ժամանակից շուտ էլ չխոսենք», – ասաց Ղազարյանը և անջատեց հեռախոսը` չցանկանալով լսել մեր հաջորդ հարցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ևս ընդգրկված է իշխանությունների սև ցուցակում և լսելով այդ մասին ասաց. «Ո՞վ է ասել, որ ես չեմ դառնում պատգամավոր: Ես նման ինֆորմացիա ձեզանից եմ լսում: Ես մեկնաբանություն չունեմ, ես առաջադրվելու եմ, իմ թեկնածությունն առաջադրելու ոչ մի խնդիր չունեմ ոչ մեկի հետ: Ու 2008թ. էլ իմ հետ կապված ոչ մի դեպքեր չեն եղել»: Ստեփանյանը նաև հերքեց, որ 2008-ին Ազատության հրապարակում հնչել է նաև իր անունը` որպես ժողովրդին միացած պատգամավոր. «Իհարկե, ոչ, ոչ մի քայլ էլ չի եղել, ոչ մի ձևի, ինչ-որ մեկը կա՞, որ ինձ տեսել է այնտեղ: Նման բաներ չեն եղել, դա էնքան որ աղմուկ սարքեցին: Ես հերքել եմ այդ ամենը»:
Թիվ 21 ընտրատարածքի պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն էլ, չհասկանալով, թե խոսքն ինչ ցուցակների մասին է, ասաց. «Ես չկամ ցուցակում և ցուցակում չեմ էլ ուզում լինեմ, ես էն ժամանակ էլ դրել եմ մեծամասնականով, հիմա էլ կդնեմ»: Երբ պարոն Գասպարյանին ասացինք, թե ինչ ցուցակների մասին է խոսքը, նա պատասխանեց. «Անցած անգամ էլ ես չկայի էդ ցուցակում, դե գիտեք, ես «Բարգավաճ» կուսակցությունից եմ, Դուք «Հանրապետական» ցուցա՞կն ի նկատի ունեք»: Հիշեցնելով 2008թ. փետրվարի 22-ի հանրահավաքը` ևս մեկ անգամ հստակեցրինք պարոն Գասպարյանի համար իշխանությունների մտադրությունը և նրանց կազմած ցուցակի իմաստը: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես չեմ միացել Լևոն Տեր-Պետրոսյանին, ես գրել եմ, որ ես ժողովրդի հետ եմ: Ցուցակները հաստատ ինձ չեն խանգարելու, քանի որ ես անցած անգամ էլ դրեցի իշխանության թեկնածու Ալիկ Պետրոսյանի դեմ ու հաղթեցի: Իհարկե, դեռ առջևում ժամանակ կա, եթե նպատակահարմար գտնեմ, որ ինձ նորից պետք է թեկնածություն դնել, ապա անպայման կդնեմ ու կպայքարեմ»:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում