Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Ա. Շաբոյանը «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ առաջիկայում մարզերում բենզինի գինը կբարձրանա: Դա պայմանավորված է ՏՍՊՊՀ-ի նախօրեի որոշմամբ:
«Խնդիրն այն է, որ նախորդ օրը հանձնաժողովը 100 միլիոն դրամով տուգանեց բենզին ներկրող խոշորագույն ընկերությանը` «CPS»-ին, այն բանի համար, որ այդ ընկերությունը մարզերում իր բենզալցակայաններից բենզինն ու դիզվառելիքը վաճառում է այն նույն գնով, որով մատակարարում է այլ անհատներին պատկանող բենզալցակայաններին, ինչը խաթարում է մրցակցությունը:
ՏՄՊՊՀ-ի որոշումից հետո մեծածախ և մանրածախ գների տարբերությունը պետք է բարձրանա: Եվ դա, ըստ Արտակ Շաբոյանի, պետք է տեղի ունենա բենզինի և դիզվառելիքի մեծածախ գների աճի հաշվին»,- հավելում է թերթը:






































