Քաղաքական և դիվանագիտական աղբյուրները հինգշաբթի օրը Reuters-ին հաղորդել են, որ Նիգերիայի կառավարությունը վերջին շաբաթվա ընթացքում խաղաղության անուղղակի բանակցություններ է ունեցել իսլամիստական գրոհայինների «Բոկո Հարամ» խմբի հետ:
«Բոկո Հարամ»–ին մոտ երկու մարդիկ հաղորդագրությունները կառավարությունից հասցրել են իսլամիստական խմբին և կառավարությանը հաղորդել նրանց պատասխանները:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք միջնորդներից որևէ մեկը հանդիպե՞լ է անձնապես նախագահ Գուդլաք Ջոնաթանի հետ, թե՝ ոչ: Նախագահի խոսնակն ասել է, որ դեռևս չի կարող մեկնաբանություններ անել:
Իսլամիստական խումբը պայմանականորեն դադարեցրել է հարձակումները, բայց պահանջել է, որ բանտերից ազատվեն խմբի բոլոր կալանավորված անդամները: Կառավարությունը սա անընդունելի է համարում, բայց պատրաստ է ազատել որոշ բանտարկյալների: Այս մասին հայտնել է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի ակտիվիստ, ով նախընտրել է չհայտնել իր անունը:








































