Wednesday, 10 06 2026
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Մենք այդ կռվող տղաների հանդեպ ունենք բավական դրական վերաբերմունք

Մինչև ընտրությունները կոալիցիան պետք է մասնատվի: Չմասնատվելու դեպքում դա կլինի նախընտրական բլոկ: Իսկ եթե նման խնդիր առաջանա, դա արդեն, իր հերթին, կվերածվի մեկ այլ խնդրի: Տարբեր քաղաքական ուժեր են կոալիցիայի մեջ, և յուրաքանչյուրը ունի տարբեր ծրագրեր, հետևաբար ճիշտ կլինի, որ իրենց ծրագրերով գնան ընտրությունների: Ամեն դեպքում կոալիցիայի մասնատումը աշնանային նստաշրջանից շուտ չի կարող տեղի ունենալ: Բայց քաղաքական առումով կանխատեսումները կարող են տարբեր լինել և իրականությանը չհամապատասխանել, որովհետև մեկ օրվա մեջ կարող ենք արթնանալ և մեկ ուրիշ իրավիճակի ականատես լինել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:


Զինվորական դատախազ Արմեն Խաչատրյանին երեկ փոխարինեց ՀՀ նախագահի օգնական Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Ըստ Ձեզ, ինչի՞ հետևանք է այդ փոփոխությունը, և ի՞նչ կարելի է սպասել այդ նշանակումից:


Գնահատելով անցյալ տարեվերջին ընդհանուր փոփոխությունները, որոնք մաս էին կազմում և՛ կոալիցիային, և՛ ձևավորել էին կառավարությունը, տրվեց համապատասխան գնահատական կատարված և չկատարված աշխատանքների համար: Այս պարագայում, եթե որևէ ոլորտում եղել է թերացում, ենթակա է եղել փոփոխությունների: Ժամանակակից աշխարհը մի փոքր արագ է զարգանում, և պետք է այդ զարգացումներին ընդառաջ քայլենք:


Ժամանակը ցույց է տալիս, որ այդ նույն համակարգում կադրերը փոխվում են, օրենսդրությունը փոխվում է, բայց բուն խնդիրները մնում են անփոփոխ: Նույն ՊՆ համակարգի հետ կապված մի շարք հասարակական, քաղաքական, օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ եղան, բայց բանակի խնդիրները, զորօրինակ` սպանությունների թիվը չնվազեցին: Օրինակ` Իջևանի դեպքը, երբ հրամանատարը այնքան էր զինվորին ծեծել, որ վերջինս մահացավ:


Մենք նորանկախ պետություն ենք, և այն երևույթները, որոնք արմատացած են եղել անկախության տարիներին, այն մարդիկ որոշակի ծառայություն են մատուցել մեր երկրին, մեր պետությանը, մենք, իհարկե, դա գնահատում, ողջունում ենք: Միաժամանակ, որոշակի առումով պարտական ենք նրանց, որովհետև պատերազմի դաշտում իրենց կյանքն են դրել կշեռքի նժարին: Չնայած դա չի կարելի շահարկել, բայց մենք այդ կռվող տղաների հանդեպ ունենք բավական դրական վերաբերմունք:


Ստացվում է` ձեր վերաբերմունքին արժանացած տղաները թշնամուց հայ զինվորին պաշտպանել են, որ սեփական ձեռքերով նրանցից ազատվեն:


Մենք չենք կարող նրանց վարքագծի վրա հատուկ ռեժիմ սահմանել, եթե գինովացած կամ զայրացած վիճակում են: Կան երևույթներ, որոնք մենք չենք կարող վերահսկել: Դա իրենց ներքին պատասխանատվությունից է գալիս:


Բայց եթե նման դեպքերը համապատասխան պատիժ ստանային, չե՞ք կարծում, որ այդ նույն հրամանատարների աչքը կվախենար:


Այո, համամիտ եմ: Եվ ինչպես վերջերս ականատեսն ենք լինում, նման դեպքերը ոչ թե կոծկվում, ժողովրդի լեզվով` ծածկադմփոց են արվում, այլ հրապարակային ձևով են պատժվում:


Ոստիկանության 7-րդ օպերատիվ փնտրողական վարչության պետ Ատոմ Խաչատրյանին փոխարինեց նախկին գործարար Մուշեղ Ղազարյանը` 6-րդ վարչության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Դավիթ Ղազարյանի եղբայրը: Այս կադրերը անմիջական մասնակցություն են ունեցել մարտի 1-ի իրադարձություններին, սակայն նրանք ուղղորդվել են Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը համակարգ է ներդնում իր մարդկանց` հաջորդ ընտրություններում իր թիկունքը ամրապնդելու համար:


Երկրի ղեկավարը, երբ ստանձնում է այդ պաշտոնը, նա իր և ուրիշի մարդկանցով շրջապատվելու խնդիր չունի: Նախագահն է նշանակում այս կամ այն պաշտոնյային և ուրիշի մարդկանցով շրջապատվելու խնդիր չունի: Եթե մենք ունենք նախագահ, ապա նա է նշանակում այս կամ այն պաշտոնյաներին, և նախագահն է իրականացնում որոշակի գործառույթներ, ինչպես նաև պատասխանատվություն կրում այս կամ այն գործառույթների իրականացման համար: Հետևաբար այստեղ իր մարդկանց ներդնելու խնդիր չեմ տեսնում: Մենք ընտրություններին պատրաստվում ենք ոչ թե իրավապահ համակարգով, այլ քաղաքական մոդելով: Իսկ նախորդ ընտրություններին իրավապահ համակարգը պահպանել է հասարակական կարգը:


Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավապահ համակարգում սկիզբ առած փոփոխությունները հասնելու են Պաշտպանության նախարարության ամենաբարձր օղակների փոփոխությանը:


Ես չեմ կարծում, որ այսօր նման խնդիր կա և եթե կա էլ, ապա դա որպես երկրի բարձրագույն մարմնի` նախագահի որոշելիքն է: Այս կամ այն նախարարի աշխատելու ժամանակը, ոճը, ձևը, ինչու չէ նաև գնահատական տվողը ինքն է: Իսկ երբ տեղի ունենան կադրային փոփոխություններ, նոր կարող ենք գնահատականներ տալ, թե փոփոխության մոտիվացիան որն էր: Իմ կարծիքով` Սերյան Օհանյանը կատարում է իր պարտավորությունները:


Անցում կատարենք քաղաքական դաշտին: ԲՀԿ համագումարից հետո քաղաքական դաշտում նոր, սուր զարգացումներ ակնկալո՞ւմ եք:


Դա կախված է իրենց որոշումներից: Եթե ուղղակի հերթական համագումարն է, չեմ կարծում, որ որոշակի փոփոխություններ կլինեն: Իսկ ակտիվությունը կախված է նրանց քաղաքական շեշտադրումներից: Համագումարի ժամանակ եթե լինեն որոշակի շեշտադրումներ` կապված քաղաքական դաշտի հետ, ապա տրամաբանական է, որ կլինի նաև որոշակի աշխուժացում:


Նախընտրական շրջանում, ասում են, «Հանրապետականը» փորձելու է թուլացնել ԲՀԿ դիրքերը` նախապատվությունը տալով ՕԵԿին:


Ես կխուսափեմ գնահատականներ տալուց: Սրանք քաղաքական տարբեր ուժեր են. և՛ ՕԵԿը, և՛ ԲՀԿն աշխատում են իրենց ռազմավարությանը համապատասխան: Իսկ ինչ վերաբերում է մեզ` մենք մեր բնականոն հունով շարունակում ենք դեռևս աշխատել: Բայց պարզ է, որ նախընտրական շրջանում մեր գործունեությունը և այն ուղին որով գնում ենք մի փոքր այլ կլինեն:


Գագիկ Բեգլարյանի և Տիգրան Կարապետյանի միասնությունը ի՞նչ զարգացումներ կառաջացնի քաղաքական դաշտում:


Գագիկ Բեգլարյանը մինչ օրս շարունակում է մնալ «Հանրապետական» կուսակցության անդամ և քանի դեռ անձամբ դիմում չի գրել և ազատվել կուսակցությունից, ես հակված եմ թերահավատորեն մոտենալ նոր կուսակցության ստեղծման գաղափարին:


Ըստ ձեզ` մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը քաղբանտարկյալները ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ:


Ազատության մեջ հայտնվելու համար կա երեք տարբերակ` ներման դիմումը, պատժաժամկետի լրացումը կամ եթե իրավական հարթության մեջ նոր գործընթացներ տեղի ունենան: Այդ երեք տարբերակներից մեկը եթե աշխատի, շատ հավանական է, որ մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան ազատ արձակվեն:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում