ԱՄՆ Այովա նահանգում աշխատանքից հեռացվել է դպրոցի տնօրենը, ով թույլ է տվել քրիստոնեական ռոք խմբին քննադատել միասեռականներին և աբորտները: Այս մասին հայտնել է Waterloo-Cedar Falls Courier տեղական թերթը:
Դպրոցի տնօրեն Մայք Կուպերն ազատման դիմում կներկայացնի մարտի 19-ին, սակայն իր պաշտոնին կմնա մինչ տարվա վերջը:
Պաշտոնապես տնօրենի ազատումը չեն կապում ռոք խմբի հանդես գալու հետ: Դպրոցի աշխատակիցներից մեկն ասել է, որ տնօրենի հեռացման հարցը քննարկվում էր մինչև խմբի հանդես գալը:
Junkyard Prophet ռոք խմբի անդամները, հանդես գալով դպրոցում, պատմել են, որ միասեռականների կյանքի միջին տևողությունը 42 տարի է, ինչը պայմանավորված է նրանց վարած կյանքով:
Խմբի անդամներն աբորտն անվանել են «մանկասպանություն»:











































