Վազիանիի ռազմական բազայում տեղի են ունենում վրաց-ամերիկյան Agile Spirit զորավարժություններ:
Վրաստանի զինված ուժերի չորրորդ հետևակային բրիգադի հետ միասին զորավարժություններին մասնակցում են նաև Սև ծովի 12-րդ ռոտացիոն ուժերի ավելի քան 300 ծովային հետևակներ: Զորավարժությունները սկսվել են մարտի 10-ին և կտևեն երկու շաբաթ:
Ինչպես Trend գործակալությանը հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, միասնական զինավարժությունների նպատակը երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների խորացումն է:
Agile Spirit ամենամյա զորավարժություններն ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության անբաժան մասն են կազմում: Տվյալ ծրագրով վրացի զինվորները պատրաստվում են մասնակցել Աֆղանստանի գործողություններին:
Սև ծովի 12-րդ ռոտացիոն ուժերն ԱՄՆ ծովային հետևակի բաղկացուցիչ մասն են կազմում: