Բրիտանիան որոշել է համագործակցել ԱՄՆ-ի հետ` երկկողմ համաձայնագիր կնքելով, ըստ որ՝ երկու երկրները վաճառքի են հանում ռազմավարական նավթային բաժնետոմսերը` այդ կերպ կանխելով վառելիքի գների բարձրացումը, որը կարող է խնդիրներ առաջացնել տնտեսական աճի համար:
Reuters-ը հաղորդում է, որ նման խնդրանքով ԱՄՆ-ը դիմել է Մեծ Բրիտանիային մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդիպում էին ունեցել ու քննարկել համաշխարհային անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկու աղբյուրներ հաղորդել են, որ Բրիտանիան պատրաստվում է դրական պատասխան տալ ԱՄՆ-ի առաջարկին: