Ինչպես չորեքշաբթի օրն ասել է Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, Իրանը թույլ չի տա, որ նախքան «վեցնյակի» հետ քննարկումները ՄԱԿ-ի քննիչներն այցելեն ռազմական բազան, որը ենթադրվում է, որ աջակցում է միջուկային զենքի զարգազմանը, քանի որ դա չի օգնի լուծել վստահության խնդիրը:
CNN News-ը գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդականՄուհամադ Ջավադ Լարիջանին ասել է, որ եթե արևմտյան հասարակությունը առավել շատ թափանցիկություն է պահանջում, ապա Իրանը պետք է առավել շատ համագործակցություն ակնկալի:
Լարիջանին ավելացրել է, որ Իրանն իրավունք ունի առավել շատ համագործակցություն պահանջելու, քանի որ չի հավատում ԱՄՆ-ի և Արևմուտքի մտադրություններին:
Հիշեցնենք, որ միջազգային ուժերը համաձայնել են Իրանի հետ վերսկսել միջուկային բանակցությունները՝ նպատակ ունենալով խնդրի համար դիվանագիտական լուծում գտնել:











































