Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հովհաննես Թամամյանը և մյուս երկու ամբաստանյալներն ընդունեցին մեղադրանքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկար ձգձգումներից հետո այսօր վերջապես շարունակվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը, սակայն որքան էլ անսպասելի էր թե՛ Հովհաննես Թամամյանի, թե՛ մյուս ներկաների համար՝ դատաքննությունը մեկնարկեց և լիովին այլ ուղղությամբ գնաց:

Դատավոր Արշակ Վարդանյանը ընթերցեց ամբաստանյալներ Արմեն Պողոսյանի և Վահան Խանզադյանի կողմից դատարանին ուղարկված միջնորդությունները, որով երկու ամբաստանյալները միաժամանակ դատարանին խնդրում էին դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Ինչպես միանգամից ակնհայտ դարձավ Հովհաննես Թամամյանի և նրա պաշտպանի դեմքի արտահայտությունից, ամբաստանյալների այս քայլը նրանց համար լիովին անսպասելի էր, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ միջնորդությանը դատարանը կանդրադառնա մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո:

Դատական այս աղմկահարույց գործով այսօր դատարանում էին ամբաստանյալներ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը, ինչպես նաև նրանց պաշտպաններ Վաղինակ Գևորգյանը, Ռուզաննա Սիրեկանյանը, Արայիկ Ալվանդյանը:

Մեղադրող դատախազը այսօր վերջապես հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մասնավորապես նշվում էր. «Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի դրանից` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին և Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու և վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է` թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը և միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին և Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»:

Մեղադրականի եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատավորը անդրադարձավ արագ դատաքննության անցկացման վերաբերյալ 2 ամբաստանյալների կողմից ներկայացված միջնորդությանը: Արմեն Պողոսյանը և Վահան Խանզադյանը դատարանում էլ հաստատեցին, որ հասկանում են մեղադրանքը, ընդունում են այն և գիտակցում են արագ դատաքննության անցկացման հետևանքները և խնդրեցին բավարարել միջնորդությունը:
Սակայն ամբաստանյալ Հովհաննես Թամամյանը և նրա պաշտպանը դատարանին խնդրեցին գոնե 10 րոպե ժամանակ տրամադրել իրենց` միջնորդության վերաբերյալ դիրքորոշման գալու համար:

Դատական նիստը 10 րոպեով ընդմիջվելուց հետո Հովհաննես Թամամյանը կանգնեց և ի զարմանս բոլորի հայտարարեց, որ միանում է ամբաստանյալների միջնորդությանը, հասկանում է մեղադրանքը և ընդունում է այն:

Չնայած այն հանգամանքին, որ մեղադրող դատախազը մինչ այժմ համաձայն չի եղել արագ դատաքննության կազմակերպմանը, այսօր դատարանում ամբաստանյալների կողմից մեղադրանքների ընդունումից հետո հայտարարեց, որ չի առարկում դրան: Այնպես որ, դատավոր Արշակ Վարդանյանը դատարան հրավիրված վկաներին տեղեկացրեց, որ իրենց վկայությունների անհրաժեշտությունն այլևս չկա, քանի որ արագացված դատաքննության դեպքում ապացույցների հետազոտման փուլ չի անցկացվում: Տեղեկացնենք նաև, որ այս դեպքում ամբաստանյալները զրկված են փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից:

Մեղադրող դատախազը այսօր դատարանում հրապարակեց ամբաստանյալների դատվածության, ընտանիքի կազմի և իրենց անձի վերաբերյալ բնութագրերը, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պատժի նշանակման հարցում: Նշենք, որ ամբաստանյալներից և ոչ մեկը նախկինում դատված չի եղել:
Արագ դատաքննության փուլն այսքանով ավարտված է և հաջորդ նիստին դատարանը կանցնի դատական վիճաբանությունների փուլին, որի ընթացքում մեղադրական ճառը հրապարակելու համար մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը այսօր դատարանին խնդրեց իրեն տրամադրել 2 աշխատանքային օր: Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 20-ին ժամը 12-ին:

Նշենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է մարտի 24-ից և ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում