Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ պատասխան հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ի
պաշտոնական կայքին հարցազրույց տվեց` մասնավորապես նշելով հետևյալը.
«Լավ հանդիպում ստացվեց: Մենք լավ հանդես եկանք: Գիտեինք` ինչ է պետք անել. պարտավոր էինք հաղթանակ տանել»:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթանակ տարավ «ԲԿՄԱ»-ի նկատմամբ, իսկ Բենզեման, խաղադաշտ դուրս գալով հանդիպման 69-րդ րոպեին, 29 վայրկյան անց դարձավ գոլի հեղինակ և ՉԼ-ում փոխարինման դուրս գալուց հետո խփած գոլի արագությամբ նոր ռեկարդ սահմանեց:







































