Իսպանական մամուլի տեղեկացմամբ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «ԲԿՄԱ»-ի հետ պատասխան հանդիպման ժամանակ մրցավարի` իրեն ցույց տված դեղին քարտն արդարացի էր:
«Խաղադաշտում մտածում էի, որ մրցավարը սխալ է թույլ տվել` ինձ դեղին քարտ ցույց տալով, բայց այդ դրվագի տեսագրության դիտումց հետո հասկացա, որ արժանի էի այդ զգուշացմանը: Ես զգույշ էի խաղում, սակայն լինում են դրվագներ, երբ չես կարողանում ինքդ քեզ կառավարել:
Ցավալի է, որ բաց կթողնեմ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, բայց միաժամանակ վստահ եմ, որ թիմակիցներս լավ հանդես կգան: Կարծում եմ` քառորդ եզրափակիչ անցած բոլոր ակումբներն էլ ուժեղ են: Մենք չենք խուսափում «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից»,-հայտարարել է ֆուտբոլիստը:






































