Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ընդունել է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթում Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Բանոմոյին:
Հանդիպումից հետո Բաղըշը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը.
«Հայաստանը որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ»-ին: Սակայն մենք կնախընտրեինք, որ Հայաստանը հրաժարվեր, ոչ թե «Եվրատեսիլ»-ից, այլ՝ Ղարաբաղից: Իմ կարծիքով՝ օգտակար կլիներ, եթե այս մտքերը քննարկվեին ևս մեկ անգամ»:







































