ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով իսրայելական Maariv թերթը, հայտնում է, որ Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետի մեջ ներառված նախարարների մեծ մասը պատրաստ է աջակցել Իրանին հարված հասցնելուն, եթե այդ հարցը դրվի քվեարկության:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ստանալ 14 անձից բաղկացած Անվտանգության խորհրդի 8 անդամների աջակցությունը: Այս մասին թերթին հայտնել է Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ Նեթանյահուն առավել հակված է նախքան ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններն Իրանին ռազմական հարված հասցնելուն, քանի որ կարծում է, որ դրանցից հետո Օբաման կկորցնի իրանական խնդրի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:










































