Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը որոշել է հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով հունական Alpha հեռուստաալիքին, որի եթերով էլ նախարարը հայտնել է հրաժարական տալու իր ցանկության մասին:
Վենիզելոսը մտադիր է քաղաքականություն մուտք գործել: Նա Համահունական սոցիալիստական շարժման նախագահի միակ թեկնածուն է: Կուսակցության առաջնորդի ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին:
Վենիզելոսն ընդգծել է, որ նոր նախարարի թեկնածության շուրջ բանակցություններ արդեն ընթացել են, սակայն նա որևէ անուն հրաժարվել է նշել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: