Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները ցածր ցուցանիշներ են արձանագրել

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը տեղեկացրել է, որ վարչական շրջաններում սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման մասով գնահատման նոր մոտեցումներ են կիրառվել, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գործընթացը: Ըստ այդմ, հատկապես սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված վեց վարչական շրջաններում արձանագրվել են թերացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները փետրվար ամսին ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացման ոլորտներում:

Սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ճշգրտել բազաներն ու ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը:

Միաժամանակ, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պատկերը առավել հստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանության հավաքագրման ցուցանիշը կառանձնացվի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Քաղաքապետը հանձնարարել է նաև ավելի հետևողական լինել ապօրինի շինարարության և հողօգտագործման դեպքերը կանխելու, բարեկարգման և կանաչապատման, աղբահանության և սան.մաքրման աշխատանքները ավելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում:

Անդրադառնալով վարչական շրջանների կատարած աշխատանքների ամենամսյա գնահատման և վերլուծության սկզբունքին, քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս մոտեցման հիմնական նպատակը տեղերում աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացումն ու թերացումների շտկումն է: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է տեղերում վերլուծել գրանցված արդյունքներն ու հստակ քայլեր ձեռնարկել թերացումները շտկելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում