Չինաստանի Չունցին քաղաքի կոմունիստական կուսակցության առաջնորդ ու երկրի ամենահայտնի քաղաքական գործիչ Բո Սիլային ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրա մերձավոր համախոհին` տեղի ոստիկանության ղեկավար ու քաղաքի փոխքաղաքապետ Վան Լինցզյունին, կասկածել են ԱՄՆ փախչելու փորձ կատարելու մեջ: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ՝ իր այս որոշման մասին այսօր հայտարարել է Կոմկուսի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Լի Յուանչժաոն:
Չունցինի կոմունիստների նոր առաջնորդ է նշանակվել Չժան Դեցզյանը, որը 2008թ. նշանակվել է ՉԺՀ-ի պետական կոմիտեի փոխվարչապետ:
Միաժամանակ, աշխատանքից ազատվել է նաև Վան Լինցզյունը: Դեպքը պատահել է փետրվարին: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, այն ժամանակ նա ամբողջ օրն անցկացրել է Չենդու քաղաքում ամերիկյան դեսպանատանը: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե իբր նա քաղաքական ապաստան է խնդրել ամերիկացիներից:












































