Hye Tert-ի (Հայ Թերթ) փոխանցմամբ՝ հրապարակվել է Թուրքիային առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 52-ամյա վիճակագրությունը:
Հաշվետու ժամանակահատվածում (1959-2011) Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ում ներկայացվել է 2404 դատական հայց, որով Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը ՄԻԵԴ-ում: Թուրքիայի դեմ ներկայացված այդ հայցերից 135-ն առնչվել է «արդյունավետ հետաքննության բացակայությանը», 554-ը՝ «ազատության ու անվտանգության իրավունքի չպահպանմանը», 729-ը՝ «դատական համակարգի անարդար որոշումներին», 207-ը՝ «ազատ արտահայտվելու խոչընդոտմանը», 53-ը՝ «ազատ հանրահավաքների անցկացման խոչընդոտմանը», 611-ը՝ «սեփականատիրության իրավունքի խախտմանը»:
Նշվում է, որ երկրորդ տեղում Ռուսաստանն է:










































