Իրավապահ մարմինները Մախաչկալայում ոչնչացրել են ընդհատակում գործող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկին:
Դաղստանի հետաքննչական մարմնի տվյալներով` անօրինական գործող խմբավորման զինված անդամը արգելափակվել է Լոմոնոսովի փողոցներից մեկի վրա գտնվող տներից մեկում: Նա դիմադրել է, ինչի հետևանքով էլ սպանվել է պատասխան հրաձգությունից:
Աղբյուրի համաձայն` նախնական տվյալներով, նա եղել է 1992 թ. ծնված Մուհամմեդ Մաջիգատովը: Այս մասին հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Մարտի սկզբից սկսած` ուժայինները մի շարք գործողություններ են իրականացնում Հյուսիսային Կովկասում, ինչի հետևանքով ոչնչացվել են մի քանի աչքի ընկնող ահաբեկիչներ: Այսպես՝ մարտի 4-ին հրաձգության հետևանքով սպանվել էր Ինգուշիայի ահաբեկիչների պարագլուխ Ադամ Ցիզդոևը:








































