«ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ մեր աղբյուրների հավաստմամբ` ո՛չ Տիգրան Թորոսյանը և ո՛չ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել:
Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»:







































