Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարական կտա, հարցը միայն այն է, թե դա երբ տեղի կունենա: Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է InterFax-ը:
Միաժամանակ Օբաման ընդգծել է, որ «դեռ վաղ է խոսել Սիրիայում արտաքին ռազմական միջամտության մասին, քանի որ այն կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և զոհերի թվի աճի»:







































